«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Րաֆֆի Հովհաննիսյանը հպարտ է և համեստ

Րաֆֆի Հովհաննիսյանը հպարտ է և համեստ
25.02.2013 | 18:11

Իր խոստումի համաձայն ԿԸՀ նիստից և նախագահական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիս է հրավիրել և հայտարարել է, որ այս որոշումից հետո Սերժ Սարգսյանին մնում է հրաժարական տալ: Նա ասել է, որ ինքը երկու ամիս առաջ հավատաց Հայաստանի քաղաքացուն և հպարտ ու համեստ է, որ Հայաստանի քաղաքացին էլ իրեն հավատաց. «Կարևորն այն է, որ երկու ամիս անց մենք բոլորս հավատում ենք: Եվ սա համապետական պայքար է: Խնդրում եմ սրանից հետո բոլորս մեր ժողովրդին երկրորդ սորտի, սեփական շահը չգիտակցող ու վախի մթոլորտում ապրողի կարգավիճակում չդնել: Հայ ժողովուրդն այսօր խոսել է: Համաձայն եմ նաև այն նկատողության հետ, որ սա Րաֆֆի համար չէ, ժառանգության ու Հանրապետականի մենամարտը չէ, հայ մարդը, Հայաստանի քաղաքացին ասել է, որ սա մեր հայրենիքն է»: Նա շեշտել է, որ այս պայքարում «զադնի չկա» և ինքն ամեն ինչ անելու է, որ ժողովուրդը չհուսախաբվի: Ընտրությունների արդյունքների վիճարկման խնդրով Սահմանադրական դատարան դիմելու հարցը դեռ կքննարկվի, այնուամենայնիվ արժի հնարավորություն տալ Սահմանադրական դատարանին մի քիչ ճկուն լինելու և մեկ անգամ պաշտպանելու Հայաստանի ժողովրդի իրավունքը:

Փետրվարի 26-ին Րաֆֆի Հովհաննիսյանը կրկին կմեկնի մարզեր` քաղաքացիներին բարևելու ու շնորհակալություն հայտնելու իրենց ընտրության համար: Փետրվարի 26-ին նա կլինի Արմավիրի, Արարատի և Վայոց ձորի մարզերում, հետո Սյունիքի մարզում: Փետրվարի 28-ին վերստին մարզերում կլինի, իսկ երեկոայն 17-ին Երևանում հանրահավաք կհրավիրի: Հաջորդ ասուլիսը նախատեսում է մարտի 1-ին, ժամը 11-ին:

Դիտվել է՝ 995

Մեկնաբանություններ

class="footer-right"> .